Իտալական ծիրան՝ հայկական արևի տակ
http://www.aysor.am/am/news/2017/06/16/%D4%BB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6/1277218
Էջմիածնի ծայրամասում, սբ. Գայանե եկեղեցու կողքին գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտական կենտրոնն է, աշխատում է 1926 թվականից: Այստեղ մասնագետները տարբեր տեսակի սերմեր են աճեցնում, գյուղատնտեսական փորձարարություններ անում ու ֆերմերներին առաջարկում բույսերի աճեցման ճիշտ ձևեր:
Երկրագործության գիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, սերմնաբուծության բաժնի պետ Ռոլանդ Ղազարյանը այստեղ է արդեն 47 տարի, տասնյակ ու բարձր բերքատվություն ապահովող սորտերի բույսերի հեղինակ է:
Այստեղ ընդհանուր առմամբ կա 12 սորտ իտալական ծիրանենի և 82՝ հայկական: Ինտենսիվ այգի է, քանի որ 1 հեկտարի վրա 800-1000 ծառ է աճեցվում, այսինքն՝ յուրաքանչյուր 4 մետրի վրա ծիրանենի է տնկվում: