Եվրոպան խուճապի մեջ է. Թրամփ - Պուտին հեռախոսազանգ և Հայաստանի հեռանկարը
Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ արդեն չորեքշաբթի երեկոյան արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Պուտինի հետ իր մոտալուտ հանդիպման մասին և Թրամփի ու ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությանը, թե անիրատեսական է վերադարձնել Ուկրաինային կորցրած հողերը, հաղորդում է BBC-ն։
Գրեթե բոլորն այն դիրքորոշմանն են, որ խաղաղ բանակցություններն անհնար են առանց Ուկրաինայի ու Եվրոպայի, և բանավոր զիջումները նույնիսկ բանակցությունների մեկնարկից առաջ նշանակում են դավաճանություն թե՛ Ուկրաինայի, թե՛ Արևմուտքի շահերին։
ԱՄՆ նախագահին և պաշտպանության նախարարին՝ Ուկրաինայի շահերին դավաճանելու համար, մեղադրել է Թրամփի քաղաքական հակառակորդ, դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը: Իսկ նախագահի կուսակից, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը չնայած սատարել է Թրամփին, բայց և նշել է, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այնպես էլ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։