Անգամ ինձ են դիմավորում ԱՄՆ օդանավակայանում, իսկ Փաշինյանին՝ ոչ․ Արթուր Խաչիկյան

Անգամ ինձ են դիմավորում ԱՄՆ օդանավակայանում, իսկ Փաշինյանին՝ ոչ․ Արթուր Խաչիկյան

10.205 Lượt nghe
Անգամ ինձ են դիմավորում ԱՄՆ օդանավակայանում, իսկ Փաշինյանին՝ ոչ․ Արթուր Խաչիկյան
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Alpha News-ի ուղիղ եթերում Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հեռախոսազրույցն անվանել է պատմական իրադարձություն ու նշել, որ այդ երկու ղեկավարների սեղանին է դրվելու նաև Հայաստանի ճակատագիրը։ «Ամբողջ աշխարհի աչքերն ուղղված են Թրամփին ու Պուտինին։ Նրանք են որոշելու աշխարհի ապագա կարգը՝ գոնե 10-15 տարվա համար։ Այսինքն՝ նրանք են որոշելու, թե ցանկացած ռեգիոնում ինչ է լինելու։ Ցավոք սրտի, մենք այդ սեղանին ոչ թե բանակցողի դերում կլինենք, այլ սեղանի վրա մեզ կկիսեն, մեր հարցերը, ինչպես միշտ, լուծելու են առանց մեզ։ Մենք սպասելու ենք միջանցքում»,- նշել է Խաչիկյանը։ Մեր զրուցակիցն ընդգծել է, որ այս ամենում մեղավոր է ՀՀ իշխանությունը, որովհետև խզել է դաշնակցային հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ։