Սահմանին ամրաշինական աշխատանքների մասին հասարակությանը պետք է իրազեկել, ոչ թե լրագրողներին արգելել նկարել իրականացվող աշխատանքները, հատկապես, երբ թշնամին շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում, թաքցնելու իմաստ չկա։ Երբ հասարակությունը տեղյակ չի լինում, իր վստահությունը կորցնում է, չի իմանում, որ պետությունը մտածում է իր անվտանգության մասին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ հայտնեց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեակավար Վովա Վարդանովը։
Անդրադառնալով պատերազմից հետո բանակի վերականգնմանը, Վարդանովը նշեց, որ աշխատանքներ տարվում են, բայց պետությունը պետք է աջակցի հայկական արտադրությանը, ոչ թե բյուրոկրատական դժվարություններ ստեղծի։
Վարդանովի խոսքով, զորամասերում IT և անօդաչուներ կիրառող վաշտեր են ստեղծվում, պատրաստական աշխատանքներ տարվում են, բայց պետք է ինտենսիվ բնույթ կրեն, մեր անվտանգությունը պետք է ինքներս ապահովենք։
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#ՎովաՎարդանով#զորավարժություններ#բանակիվերականգնում
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
https://www.facebook.com/24news.am
https://www.tiktok.com/@24newsarmenia
https://www.instagram.com/24news.am
https://t.me/twentyfournews
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail:
[email protected]
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր