Թուրքիայի բանը բուրդ է. ինչպե՞ս է Ռուսաստանը պատժում նախկին դաշնակցին
Թուրքիան իր մեծությամբ Ռուսաստանի 5-րդ առևտրային գործընկերն էր: Երկու երկրների միջև առևտրատնտեսական շրջանառությունը, 2014 թ. տվյալներով, հասնում էր 44 միլիարդ դոլարի: Թուրքիան ռուսական գազ սպառող երկրորդ երկիրն է՝ Գերմանիայից հետո: Թուրքական ապրանքների ծավալը Ռուսաստանում հասնում էր այնպիսի քանակի, որ վաճառականները զարմանում էին. «մի՞թե Ռուսաստանում ընդհանրապես ոչինչ չեն աճեցնում: Ինչ դնում ենք խանութի դիմաց, տանում են, այն էլ՝ նավերով: Լոլիկ ենք դնում՝ լոլիկ են առնում, գետնախնձոր ենք դնում՝ գետնախնձոր են տանում, կոշիկ ենք դնում՝ կոշիկ: Այս մարդիկ ընդհանրապես ոչինչ չե՞ն արտադրում»: Ինչպե՞ս փոխվեց իրավիճակը նոյեմբերյան դեպքերից հետո, և ինչ է սպառնում թուրքական տնտեսությանը