Դավիթ Բեկ և Գեորգի Սքանդերբեկ, երկու Բեկեր մեկ կռիվ, մեկ պատմություն

Դավիթ Բեկ և Գեորգի Սքանդերբեկ, երկու Բեկեր մեկ կռիվ, մեկ պատմություն

9.416 Lượt nghe
Դավիթ Բեկ և Գեորգի Սքանդերբեկ, երկու Բեկեր մեկ կռիվ, մեկ պատմություն
Դավիթ Բեկ և Մխիթար Սպարապետ՝ հայկական ազատագրական շարժման առաջնորդներ: Ազգերի և պետություններն ունեն երկու հիմնասյուն՝ ինքնություն և պայքար։ Ազգերին և պետություններին իրավունքները երբեք չեն նվիրաբերվում, այն միայն վաստակում են համառ և շարունակական պայքարի գնով։ Հրաժարվել պայքարից նշանակում է հրաժարվել գոյություն ունենալուց։ Հալիձորի հաղթանակից հետո հզոր Սյունիքը դարձավ վահան ոչ միայն հայերի, այլև պարսիկների համար: Հայ ազատագրական պայքարի նշանակալի ներդրումը գնահատվեց նաև Պարսկաստանի կողմից: Շահ Թահմասպ II-ը ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը Սյունիքում և նրա հետ կնքեց դաշինք թուրքերի դեմ: Սա ապացույցն է այն բանի որ թշնամուդ թշնամին դառնում է քո բարեկամը միայն այն դեպքում երբ դու դառնում ես գործոն և վճռական ուժ ում հետ հաշվի են նստում։ Պատմությունը կրկնվում է և մենք կրկին կանգնած ենք ոչ միայն Սյունիքը այլ նաև մեր ինքնություննը պահպանելու մարտահրավերի առջև։ Այն մոտեցումները, թե մեր իրավիճակը անելանելի է, ոչ թե ռացիոնալ մտքի դրսևորում է, այլ թշնամական թեզ, որի նպատակը մեր վերջնական բարոյալքումն է։ Այսօր աշխարհում ամենամահաբերը՝ մենթալ պատերազմներն են, որոնք զրկում են ազգին սեփական ճակատագրի հիմնական պատասխանատուն լինելու գիտակցումից և պարալիզացնում են ազգի պայքարի կամքը։ Չկա գեթ մեկ դեպ, երբ պատմության ընթացքը բեկել են հուսահատները։ Այն ճգնաժամը, որում մենք այսօր ապրում ենք , ունի շատ ավելի հնարավորություններ։ Որքան խորն է ճգնաժամը, այդքան մեծ են հնարավորությունները։ Մենք ոչ թե պետք է հարմարվենք այս նվաստացուցիչ իրականությանը, ինչպես մեզ քարոզում են, այլ պետք է ադապտացվենք։ Հարմարվելն ու ադապտացվելը շատ տարբեր են։ Հարմարվել նշանակում է ընդունել քո անզորությունը սեփական կյանքում և ճակատագրում այն հանձնելով այլոց տնօրինման, իսկ ադապտացվելը, երբ կարողանում ես ըմբռնել փոփոխությունների ոգին, ընկալել փոփոխվող կանոնները և դառնալ մրցունակ ու ուժեղ ստանձնելով լիարժեք պատասխանատվություն սեփական կյանքի և ճակատագրի նկատմամբ։ Միայն ադապտացվելով նոր իրականությանը կկարողանանք վերահաստատել լինելու մեր իրավունքը և խուսափել փոփոխվող աշխարհի փլատակների տակ մնալուց։ Այն հնարավոր կդառնա միայն այն դեպքում երբ միասնական ուժերով կհաղթահարենք Հայաստանում հաստատված փոխհամաձայնեցված խմբիշխանությունը և կձևավորենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը կլինի հայկական ոչ միայն ձևով այլ առաջին հերթին իր բովանդակությամբ։ Միացեք մեզ, որպեսզի բացահայտենք, թե ինչպես վճռականությունը, միասնությունն ու համարձակությունը կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ և դառնալ պատմության մեջ հավերժական օրինակներ: ✊✨ #Պատմություն #Հերոսներ #Հայաստան