Զապել Եսայան: Օսմանյան կայսրության և Խորհրդային Միության ամենավտանգավոր կինը:
Օսմանյան կայսրության և Խորհրդային Միության ամենավտանգավոր կին շրջասույթվ հայտնի կինը, ով ընդգրկված էր թուրքերի կողմից կազմված 1915 թվականի ապրիլի քսանչորսի մահվան ցուցակում՝ Զապել Եսայանն էր։
Զապելը միակ կինն էր այդ ցուցակում, որովհետև նա անում էր այն, ինչից ամենից շատ վախենում են թշնամիները՝ նա պահպանում էր ազգային հիշողությունը, փաստագրում հանցագործությունները, թույլ չէր տալիս, որ ճշմարտությունը թաղվի պաշտոնական քարոզչության փլատակների տակ։
Չնայած նրան հաջողվում է փախչել Բուլղարիա, ապա 1933 թվականին երեխաների հետ նա տեղափոխվել Խորհրդային Հայաստան, սակայն1937 թվականին՝ ստալինյան բռնաճնշումների թեժ շրջանում, ստորագրվում է նրա ձերբակալության հրամանը։ 1939 թվականին Զապել Եսայանին դատապարտում են գնդակահարության, որը հետագայում փոխարինվում է 10 տարվա աքսորով …
Նրա մահվան ճշգրիտ հանգամանքները մինչ օրս անհայտ են։ Ճշմարտությունը հաղթանակեց միայն նրա մահից շատ տարիներ անց՝ 1957 թվականի հունվարի 9-ին Զապել Եսայանը պաշտոնապես արդարացվեց։
Զապել Եսայան ականավոր կին գործչի կենսագրությունը մի ողջ ժողովրդի անկոտրում ոգու պատմություն է, որը, չնայած իրեն ոչնչացնելու բոլոր փորձերին, շարունակում է ապրել, ստեղծել մշակույթ և պահպանել իր ինքնությունը։
Այսօր, երբ մեր, թե՛ ներքին, և թե՛ արտաքին թշնամիները փորձում են մեզ ստիպել ուրանալ մեր ինքնությունը և փորձում են ջնջել մեր պատմությունը, Զապել Եսայանի ժառանգությունը դառնում է արդիական առավել քան երբևէ։ Կանանց միջազգային օրը մենք պետք է արժանին մատուցենք, ոչ միայն Զապել Եսայանին, այլև բոլոր կանանց, ովքեր շատ տարբեր ոլորտներում պայքարել և այսօր էլ շարունակում են պայքարը՝ հանուն մեր ինքնության և մեր հարատևման։
Այժմ առավել քան արդիական է Նժդեհի այն պատգամը, որ «մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»։
#Պատմություն #Հայրենասիրություն #Մշակույթ #Ինքնություն